Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վերջին երկուսկես դարում 571 բուսատեսակ է անհետացել. հետազոտություն

Վերջին երկուսկես դարում 571 բուսատեսակ է անհետացել. հետազոտություն
25.06.2019 | 22:56

«Nature, Ecology & Evolution» ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունն ահազանգում է` վերջին 250 տարում բույսերի 571 տեսակ է վերացել: Այդ մասին տեղեկացնում է BBC-ին` նշելով, որ այդ թիվը կրկնակի անգամ մեծ է նույն ժամանակահատվածում վերացած թռչունների, երկկենցաղների ու կաթնասունների թվից:

Հետազոտողները հայտարարել են, որ բուսատեսակները մարդու միջամտությամբ 500 անգամ ավելի արագ են վերանում: Հետազոտությամբ առաջին անգամ հավաքագրվել ու ներկայացվել արդեն վերացած բուսատեսակների անունները:


«Ամենաշատը վերացել են արևադարձային կղզիներում հանդիպող բույսերը: Մեր կատարած հետազոտությունները վկայում են` բուսատեսակների արագ վերացման պատճառ կարող է լինել դրանց բնական միջավայրի ոչնչացումը»,- լրատվականի փոխանցմամբ` նշված է հետազոտող գիտնականների կարծիքի մեջ:


Գիտնականները նաև դրական արդյունքների մասին են հայտարարել, ըստ որի` իսպառ ոչնչացված համարվող 430 բուսատեսակ նորից նկատվել է բնության մեջ, թեև դրանց 90 տոկոսը շարունակում է ոչնչացման բարձր վտանգի տակ մնալ:

Դիտվել է՝ 5933

Մեկնաբանություններ